Jimmy Choo կոշիկի ապրանքանիշը կադրեր է ներկայացրել նոր գովազդից, որը նվիրված է մահացու մեղքերին՝ մեծամտությանը, ագահությանը, նախանձին, բարկությանը, վավաշոտությանը, որկրամոլությանը և ծուլությանը:
Այդ նախագծի վրա աշխատելու համար ընկերության ստեղծագործական տնօրեն Սանդրա Չոյն իր ուժերը միավորել է բրիտանացի նկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ և ռեժիսոր Մեթ Քոլլիշոուի հետ՝ հայտնում է elle.ru-ն: Նկարահանման գլխավոր հերոսուհին է դարձել մոդել Օնդրիա Հարդին:
Vices (մեղքեր) հավաքածուն նվիրված է 2015-ի շրջագայության սեզոնին և իդեալական է երեկույթի համար:
Գովազդային ֆոտոշարքն ուղեկցվում է հոլովակով:






















































