Ամերիկյան Disney մեդիահսկան ստացել է ռեկորդային՝ 31.9 մլն ֆունտ ստերլինգի չափով հարկային սուբսիդիա՝ Մեծ Բրիտանիայի տարածքում «Վրիժառուների» նոր մասի նկարահանումների համար: Այս մասին գրում է The Independent-ը:
Համապատասխան որոշումը կայացվել է Թագավորության հարկային-մաքսային ծառայության կողմից:
Թերթի տեղեկություններով՝ դա խոշորագույն գումար է, որ վճարվել է Film Tax Credit սխեմայի շրջանակում՝ 2007-ին դրա գործարկումից ի վեր: Տվյալ սխեման թույլ է տալիս ավելի քան 20 մլն ֆունտ ստերլինգ բյուջեով ֆիլմերի ստեղծողներին պահանջել վերադարձնել արտադրական ծախսերի մինչև 20 տոկոսը:
Ինչպես պնդում է թերթը, ընդամենը 4 ամսում Disney-ը «Վրիժառուների» վրա ծախսել է 155 մլն ֆունտ ստերլինգ:










































