Համացանցում հայտնվել է «Շատ սարսափելի կինո-5» նոր կատակերգության առաջին թրեյլերը՝ Էշլի Տիսդեյլի, Հիզեր Լոկլիրի, Չարլի Շինի և Լինդսի Լոհանի մասնակցությամբ: Այս անգամ կատակի թեման նաև Լինդսի Լոհանի խնդիրներն են օրենքի հետ:
Սկզբում ենթադրվում էր, որ տեսարանում, երբ Չարլի Շինի և Լինդսի Լոհանի կերպարները քնում են նույն անկողնում, Լոհանը պետք է գոռար՝ հեռուստացույցով տեսնելով կադր 2005-ի իր ձախողված «Խելահեղ մրցավազք» ֆիլմից:
Սակայն վերջին պահին հեղինակները թրեյլերում բոլորովին ուրիշ պահ են դրել. «Պայմանական ժամկետը վերացված է. Լոհա՛ն, բանտ գնալու ժամանա՞ կն է», հայտնում է spletnik.ru-ն:











































