Մադրիդի մեձակայքում գտնվող քաղաքի բնակիչները տոնում են շահումը. նրանք շահել են աշխարհի ամենախոշոր վիճակախաղի՝ El Gordo-ի ջեք-փոթը: Այն 2,5 միլիարդ եվրո է կազմել:
Այս տոմսերը սովորաբար գնում են ընկերներով, գործընկերներով, ընտանիքի անդամներով՝ յուրաքանչյուրը տրամադրելով 20-ական եվրո:
Այս տարի հաղթանակն առավել քաղցր է այն պատճառով, որ սա վերջին տարին է, երբ շահած գումարները չեն հարկվում:
Վիճակախաղը, որն առաջին անգամ Իսպանիայում կազմակերպվել է 1812 թ., Ծննդյան օրերի կարևոր ավանդույթ է հանդիսանում: Շատ ընտանիքներ, գրասենյակներ և բարերի հաճախորդներ 200 եվրոյի դիմաց լրիվ տոմս են գնում:
Նրանք, ովքեր այս անգամ չեն շահել, կարող են շահել հունվարի 6-ին կայանալիք վիճակախաղում: Վիճակախաղի գլխավոր մրցանակը 840 միլիոն եվրո է կազմում, չնայած այդ գումարը շահողը պարտավոր է վճարել հարկերը:











































