ԱՄՆ-ում թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցը հանցագործներին փնտրելու համար Facebook սոցկայքում իրեն որպես երիտասարդ կին է ներկայացրել և առանց այդ կնոջ գիտության հրապարակել նրա լուսանկարները, գրում է BuzzFeed-ը: Սոցկայքն արդեն ջնջել է կեղծ էջը, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է միջադեպը:

Թմրանյութերի դեմ պայքարի վարչության հատուկ գործակալ Թիմոթի Սինիգենը ուսումնասիրելով թմրավաճառների հետ կապերի մեջ կասկածանքով ձերբակալված Սոնդրա Արքեթի անհատական հեռախոսը` առանց նրա գիտության նրա լուսանկարներով սոցկայքում կեղծ էջ է ստեղծել` թմրավաճառների հանցակիցներին ծուղակը գցելու նպատակով:

Արքեթն իմացել է այդ մասին ընկերներից և Սինիգենին մեղադրել այն բանում, որ նա խախտել է մասնավոր կյանքի իր իրավունքը և իրեն վտանգի ենթարկել:








































