Հոգեբանները պնդում են, որ աշխարհի վերջի մասին տղեկությունն օգտակար է մարդու համար, քանի որ մղում է կյանքի հանդեպ հայացքը վերանայելու, հայտնում է rosbalt.ru-ն:
Հոգեբանների խոսքով՝ մարդիկ, որոնք հավատում են ապոկալիպսիսին, ուզում են դեպի լավը փոխվել, փոխանցում է MyJane-ը: Պատրաստվելով այդ իրադարձությանը՝ նրանք փորձում են վերանայել իրենց արարքներն ու փոխել կենսական առաջնայնությունների համակարգը:
Բացի դրանից՝ աշխարհի գալիք վերջի մասին շշուկներն «իրենց տեսակի մեջ արդարության մասին երազանք են, որ վեջապես բոլորն ըստ արժանվույն կգնահատվեն: Մարդիկ ենթագիտակցորեն ուզում են մասնակցել այդպիսի մեծ արարողությանը»,- պնդում են մասնագետները:
Ավելի վատ է նրանց համար, ովքեր չեն հավատում աշխարհի վերջին: Նրանք մեծամասամբ երիտասարդներն ու տարեց մարդիկ են: Առաջինները կարծում են, որ մահվան մասին մտածելու համար վաղ է: Մյուսները պարզապես չեն վախենում մահվանից:








































