Սկարլետ Յոհանսոնը կխաղա գրող Էդիթ Ուորթոնի «Երկրի սովորույթը» (1913) վեպի մոտիվներով նկարահանված մինի սերիալում՝ հայտնում է Deadline-ը:
Գիրքը հեռուստաէկրանին կհամապատասխանեցնի սցենարիստ Քրիստոֆեր Հեմփթոնը, որը 1988թ. էկրանավորել է Շոդերլո դե Լակլոյի «Վտանգավոր կապեր» վեպը:
Սկարլետ Յոհանսոնի համար մասնակցությունը կլինի առաջին խոշոր աշխատանքը հեռուստաֆիլմերի ոլորտում:
Նա կմարմնավորի Ունդինա Սպրեգ անունով մի աղջկա, որը ամերիկյան գավառից տեղափոխվում է Նյու Յորք, ավելի ուշ՝ Եվրոպա:









































