Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հուսով է, որ «Բարսելոնա»-ն կշարունակի հանդես գալ Լա Լիգայում, անկախ այն բանից՝ Կատալոնիան կանկախանա Իսպանիայից, թե ոչ: Հանրաքվեն տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ «Բարսելոնա»-ն ու «Էսպանյոլ»-ը հանդես չեն գա Պրիմերայում, եթե Կատալոնիան անկախանա:
«Ցանկանում ենք, որ «Բարսելոնա»-ն մնա Լա Լիգայում: Ֆուտբոլը գեղեցիկ է «Ռեալ» – «Բարսելոնա» դիմակայություններով: Եթե նրանք լքեն Պրիմերան, դա մեծ խնդիր կլինի: Հուսով եմ՝ ամեն ինչ կմնա ինչպես կա»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:








































