Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ անհայտ չարագործները ներխուժել են ֆրանսիացի Ձմեռ պապիկ Պեռ Նոելի տան տարածք, որտեղ վնասել են եղևնիներ, գողացել են գումար և ուտելիք:
Միջադեպը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը, Կրուզեյ վայրում, որտեղ տեղակայված է Ծննդյան տոների ֆրանսիական գլխավոր հերոսի «շտաբ-բնակարանը»: Չարագործները մի քանի եղևնի են կոտրել, բոլոր երեք տնակների դռներն են կոտրել և գողացել են այնտեղ գտնվող գումարը: Նրանց է բաժին հասել նաև մեծ քանակությամբ քաղցրավենիք և մեկ տարա շոկոլադ Nutella:
Քննության արդյունքներով՝ հասցված վնասը կազմում է մոտ 10 հազար եվրո: Սակայն Պեռ Նոելի տունը իր աշխատանքը չի դադարեցնի: Կաթոլիկները երեքշաբթի նշում են Սուրբ Ծնունդը:








































