Հայտնի է դարձել LG G Watch R «խելացի» ժամացույցի գինը: Արտադրողը նորույթը, որը Հարավային Կորեայում վաճառքի կհանվի առաջիկա օրերին, գնահատել է 328 դոլար: Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:
Սա սարքը դարձնում է Android Wear օպերացիոն համակարգով ամենաթանկարժեք գաջետը: Համեմատության համար՝ LG-ի «խելացի» ժամացույցի առաջին G Watch մոդելն ԱՄՆ-ում գնահատվել է 230 դոլար:
LG G Watch R-ն ունի կլոր էկրան (տրամագիծը՝ 1,3 դյույմ), որն արտադրվել է OLED-տեխնոլոգիայով և հրաշալի տեսանելիություն է ապահովում ցանկացած անկյան տակ և նույնիսկ վառ արևի դեպքում:
LG G Watch R-ը կարող է 30 րոպե դիմանալ մինչև 1 մ խորությամբ ջրի տակ:










































