Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Այս ռազմավարությունը մեր հասարակության պայքարի բաղկացուցիչ մասն է. Ա.Աշոտյան

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ներկայացրին երեք նախարարների կողմից հաստատված՝ հաղորդակցության ռազմավարությունը 2011-2015 թվականների համար ծրագիրը:

Ինչպես նշեց ԿԳ նախարարը, այն ներկայացվել է ԱԺ քննարկմանը և դեռևս երկու ընթերցում պետք է անցնի: Այսպիսով, ինչ է նշանակում հաղորդակցության ռազմավարություն: Նախարարի խոսքերով, ռազմավարության նպատակն է հնարավորինս թափանցիկ գործունեություն ծավալել ԶԼՄ-ների և քաղաքացիական այլ ինստիտուտների հետ, որը մի կողմից նախարարության նորամուծությունը կմատուցի հասարակությանը, մյուս կողմից օպերատիվ կարձագանքի մամուլով ահազանգված խնդիրներին:

«Այս ռազմավարությունը մեր հասարակության պայքարի բաղկացուցիչ մասն է: Կրթական բարեփոխումները չեն հասնի իրենց բուն նպատակին,եթե հասարակության մեջ չձևավորենք աջակցողների հոծ բանակ»,- նկատեց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում ֆինանսավորմանը, Աշոտյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի միջոցով դոնորներ են ներգրավվելու, իսկ որոշ միջոցներ արդեն հաստատված են 2011 թվականի պետբյուջեում: Նախարարը շնորհակալություն հայտնեց Գերչևայից ծրագրին իր աջակցությունը ցուցաբերելու համար:

Դաֆինա Գերչևան էլ իր կողմից պատրաստակամություն հայտնեց ծրագրին աջակցություն բերելու համար և հույս հայտնեց, որ ԱԺ ռազմավարությունը կընդունվի, ինչպես նաև նկատեց, որ ծրագրի հաջողությունը կախված է նրանից, թե հասարակությունը ինչպես կընկալի և ինչ աջակցություն կցուցաբերի: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, Գերչևան այն բաժանեց երեք կարևոր խմբերի և նշեց, որ առաջին խմբի համար նյութական միջոցներ չեն պահանջվում, սակայն այն բավական աշխատատար է, երկրորդ խմբում արդեն գումարներ են պահանջվում, իսկ երրորդ խմբում համեմատաբար լուրջ ներդրումներ են պահանջվում, և իրենք ՄԱԿ-ի հետ պատրաստակամ են գումար հայթայթել։

ԿԳ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն էլ նկատեց, որ մինչև ռազմավարությանը հասնելը կատարվել են բավական լուրջ ուսումնասիրություններ, և արդյունքներով հետևյալ առաջնային քայլեր են հաստատվել` տեղեկատվության մատչելիություն որոշ լրատվամիջոցների, սահմանափակ գիտելիքների բավարարում, հաղորդակցության ձևերի և մեթոդների ճկունություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում