35-45 տարեկան ֆուտբոլային լեգենդների աշխարհի առաջին առաջնությունը կարող է կայանալ 2016թ.:
Այս նախաձեռնության հեղինակները «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստներ Պատրիկ Կլյուիվերտն ու Գաիսկա Մենդիետան են: Նրանք մրցաշարի նախագիծը ներկայացրել են երկուշաբթի օրը՝ Փարիզում:
Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն 16 թիմեր, որոնք մի քանի խմբերի կբաժանվեն: Այն կարող է տևել 10-14 օր: Մրցաշարն անցկացվելու է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ:








































