Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Ռոբին վան Պերսիի՝ Լոնդոնի «Արսենալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը համարում է սուրբծննդյան նվեր «Յունայթեդ»-ի համար, պարզապես այդ նվերը մի քիչ շուտ է հասել հասցեատիրոջը:
«Ես կարծում եմ, որ Վան Պերսին սուրբծննդյան նվեր է «Յունայթեդ»-ի համար, ուղղակի այդ նվերը մի քիչ ավելի վաղ է հասել հասցեատիրոջը: Ես չեմ ուզում անձ պաշտողի տպավորություն թողնել, պարզապես լինում են դեպքեր, երբ դու գտնում ես գլուխկոտրուկի ճիշտ պատասխանը. սա հենց այն դեպքերից է: Այդպիսի դեպք եղավ նաև Էրիկ Կանտոնայի տեղափոխության ժամանակ»,- ասել է «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը:







































