Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Կավատը Հայաստանի իշխանավորների բարեկամն է

Ինչպես երեւում է, այնքան էլ լավ ժամանակներ չեն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի համար:

Նախ ինքն իրեն գիտնական հռչակած Արթուր Պողոսյանը կարողացավ մի լավ կատակել Սփյուռքի նախարարության հետ, ինչպես նաեւ զվարճացնել հայ հասարակությանը (ինքնակոչ գիտնականի լուսանկարը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ գրկախառնված, երկար ժամանակ չէր հեռանում մամուլի էջերից, համացանցից), սա քիչ էր, հիմա էլ Հրանուշ Հակոբյանը մեկ այլ պատմության մեջ է հայտնվել, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Սփյուռքի նախարարությունը մարդկանց, նրանց գնահատելու հարցում ոչ միայն կոմպետենտ չէ, ոչ միայն այս ամենից դիլետանտության հոտ է փչում, այլ այն, որ փողով կամ հյուրասիրությամբ ամեն ինչ կարելի է գնել:

Եվ այսպես… խոսքը Ֆրանսիայում բնակվող մեծահարուստ, այստեղ բարերարի համբավ ձեռք բերած Ռայմոնդ Եզեկելյանի մասին է, ով ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է, Արտերկրի հայերի միության (Հայաստանի մասնաճյուղ) եւ Իրավաբանական մասնագիտությունների հայ-ֆրանսիական ֆեդերացիայի համանախագահն է: Հենց նրան էլ ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալագիր է հանձնել` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» անհասկանալի համահայկական մշակութային չորրորդ փառատոնի շրջանակներում: Ռայմոնդ Եզեկելյանը Ֆրանսիայում հայտնի է որպես «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ, որի տանն էլ 2008-ի մայիսի 23-ին տեղի ունեցավ կինոգործիչների, պրոդյուսերների, փառատոների կազմակերպիչների ընդունելություն:

Հենց նրա նկատմամբ էլ վերջին օրերին Ֆրանսիայում հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է կավատության կամ կանանց պոռնկությամբ զբաղվելուն դրդելու մեջ: Ի դեպ, դեռ 15 տարի առաջ նրա նկատմամբ նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել, բայց որովհետեւ առաջին անգամ էր, պատժվել է տնային կալանքով (վեց ամիս ժամկետով), իսկ քանի որ կրկնվել է երկրորդ անգամ, նրան ավելի խիստ մեղադրանք է առաջադրվել: Դեռ հունիսին նա երեք օրով ձերբակալված է եղել: Նրա նկատմամբ այս անգամ խստացվել է մեղադրանքը` ցուցմունք տվող կանանց թվի ավելացման պատճառով, պարզվում է` ոչ թե մեկ, այլ մի շարք կանայք են ցուցմունք տվել:

Ի դեպ, հունիս ամսից հետո CCAF` Ֆրանսիայի հայկական համայնքների ներկայացուցիչները պաշտոնական նամակ են գրել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին եւ ներկայացրել են իրավիճակը: Այստեղ, սակայն, Եզեկելյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է Փաստաբանական պալատի, ինչպես նաեւ Ռուբեն Սահակյանի հետ, ու ամենեւին պատահական չէ, որ Ռայմոնդ Եզեկելյանը 2007թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է: (Ասենք, որ նա հովանավորում է նաեւ «Նոյյան տապան» գործակալությունը): Եզեկելյանն իբր ֆրանսահայ առաջին իրավաբանն է, որը Հայաստանում ունեցավ իրավաբան լինելու իրավունք, մինչդեռ Ֆրանսիայում հենց այդ ժամանակ բարձրացրին այն հարցը, որ եթե նա իրավաբան չէ Ֆրանսիայում, ինչպե՞ս պետք է Հայաստանում իրականացնի իրավաբանական գործունեություն:

Այս ընթացքում, պատմում են, որ նա մի շարք խնդիրներ է ունեցել «Նուվել դ’Աղմենի» պարբերականի խմբագիր Արա Թորանյանի հետ, քանի որ վերջինս հրաժարվել է իր պարբերականի էջերում տպագրել Ռայմոնդ Եզեկելյանի` նոր իրավաբանական միության բացման մասին լուրը: Խնդիրը հասել է անգամ նրան, որ Ռ.Եզեկելյանը նրան հայ ազգի դավաճան է համարել, ինչ-որ առումով պատերազմ հայտարարել: Ասում են` անգամ Արա Թորանյանի դեմ ամբողջ դեսպանությանն է լարել: Ընդհուպ մինչեւ Ֆրանսիայի հարկային մարմիններին է ուղարկել ստուգումների, ինչպես ասում են` հայկական ձեւերն է ուզում Ֆրանսիայում կիրառել:

Պատմում են, որ հայ պաշտոնյաները նրա կողմից շատ ջերմ ընդունելության են արժանանում, նա հայ պաշտոնյաներին Ֆրանսիայի ամենաթանկ եւ ամենաճոխ ռեստորաններում է հյուրընկալում: Օրինակ` Հրանուշ Հակոբյանին մեկ անգամ չէ, որ այդ ռեստորաններում է հյուրընկալել` հենց հավանաբար մրցանակ ստանալու ակնկալիքով, իսկ դե գիտենք, որ Հրանուշ Հակոբյանը երախտամոռ չէ, բացի այդ` վերին աստիճանի դյուրահավատ է (բավական է հիշել Արթուր Պողոսյանի դեպքը): Եվ ինչպես Հրանուշ Հակոբյանը, շատ է սիրում լուսանկարվել` թե՛ հայ, թե՛ ֆրանսիացի պաշտոնյաների հետ:
Ի դեպ, Հրանուշ Հակոբյանը երիտասարդ ինքնակոչ գիտնականին տարօրինակ համարեց, հիմա շատ է խոսվում նաեւ Ռայմոնդ Եզեկելյանի վարքում տարօրինակ դրսեւորումներ լինելու մասին, ինչն ապացուցում է, որ մի գեղեցիկ օր Հրանուշ Հակոբյանը կարդարանա նաեւ Ռայմոնդ Եզեկելյանին տված շնորհակալագրի առիթով:

Ասում են` Ռայմոնդ Եզեկելյանը հարստացել է դեղերի առեւտրով զբաղվելով, որից հետո` տներ կառուցելով (թե՛ Ֆրանսիայում եւ թե՛ Հայաստանում (Կոնգրես հյուրանոցի հետնամասի շենքը նրան է պատկանում)) եւ նաեւ դրանք վարձակալությամբ տալով: Ի դեպ, ասում են` Ֆրանսիայի իր հյուրանոցներից մեկում էլ Ռայմոնդ Եզեկելյանը կանանց է վաճառել` ըստ չափսի, ըստ մաշկի գույնի եւ ըստ ճաշակի: Ինքն էլ չորս երեխա ունի, ընտանիք չունի, սակայն հպարտորեն խոստովանում է որ թե՛ սեւամորթ, թե՛ սպիտակամորթ, թե՛ «մուլաթ»… ամեն ինչից ունի:

Ինչեւէ, Ֆրանսիայի դատական համակարգում չես կարող կաշառել, այդ պատճառով էլ ցուցմունք տված կանայք գիտեն` կհաղթի արդարությունը:

Գործի ընթացքի մասին առավել մանրամասն տեղեկություններ փորձեցինք ստանալ Parquet de Paris-ից (Ֆրանսիայի դատախազությունից), 1016532318 քր.գործով, սակայն ստացանք հետեւյալ պատասխանը. «Այո, կա նման գործ, բայց այն հիմա նախաքննության փուլում է, եւ մինչեւ դատական պրոցեսի ավարտը չենք կարող տեղեկատվություն տրամադրել՚:

Ի դեպ, ասում են` Ռամոնդ Եզեկելյանի տներից մեկում էլ ապրում է Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայության Ֆրանսիայի թղթակից Արտակ Հերիքյանը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում