Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Մասիմո Ամբրոզինին խոստովանել է, որ կցանկանար նույն ակումբում հանդես գալ կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբայի հետ: Նա նաև նշել է, որ մեծ հաճույքով կխաղար Մարիո Բալոտելիի հետ:
Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ իտալական թիմի ուշադրության կենտրոնում են:
«Ես շատ եմ հավանում Դրոգբայի խաղը: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է բոլոր առումներով: Ուրախ կլինեմ տեսնել նրան «Միլան»-ում»,- Ամբրոզինիի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը:









































