«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը հայտնել է, որ Տիտո Վիլանովայի թիմի գրանցած առավելության մեջ ինքը ոչ մի լավ բան չի տեսնում: Ազգային առաջնության 17 տուրերից հետո կատալոնացիները 9 միավորով գերազանցում են երկրորդ տեղը զբաղեցնող «Ատլետիկո»-ին և 16 միավորով` «Ռեալ»-ին:
«Այս առավելությունը անհանգստացնում է: Իսպանիայի առաջնության համար իրադարձությունների նման զարգացումը ցանկալի չէ:
Հնարավոր է` «Բարսելոնա»-ի անդամները ուրախ են, սակայն ցանկացած ազգային առաջնություն գնահատվում է մրցունակության և պայքարի լարվածության մակարդակով: Իսկ այսպես` ամեն ինչ արդեն վերջացած է»,- իսպանական լրագրողները մեջբերում են Կրուիֆի խոսքերը:








































