Միլանի «Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Շալկե»: Այդ մասին են հայտնում իտալական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն` գերմանական ակումբը պատրաստ է 12 մլն եվրո վճարել Նիդերլանդների ազգային թիմի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Սակայն այդ գումարը կարող է զգալիորեն նվազել, եթե գործարքի մեջ մտնի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի` «Ինտեր» տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ Սնեյդերը չի հայտավորվում «Ինտեր»-ի կազմում` ապագայի վերաբերյալ որոշում չկայացնելու պատճառով:








































