Մալիում աֆրիկյան երկրների ռազմական օպերացիան կարող է սկսվել 2013-ի կեսին: Այս մասին ֆրանսիական La Croix պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նշենք, որ Մալիում իշխանությունները պայքարում են երկրի հյուսիսը զավթած անջատողականների և իսլամիստների դեմ:
«Ռազմական օպերացիան կարող է սկսվել հաջորդ տարվա առաջին կեսին: Ռազմական ներխուժումը պետք է իրականացնեն աֆրիկացիները, այլ ոչ թե ֆրանսիացիներն ու եվրոպացիները»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ հաջորդ տարվա սկզբին կստեղծվի ԵՄ երկրների 400 զինծառայողներից կազմված զորակազմ, որն ավելի ուշ կուղարկվի Մալի՝ օգնելու բանակի կազմակերպմանն ու ռազմական օպերացիայի նախապատրաստմանը:
Նրա խոսքով՝ մարտերին եվրոպացի զինվորականները չեն մասնակցի: Նախարարը նշել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը աֆրիկյան կոալիցիային կցուցաբերեն աջակցություն «տրամաբանության, հետախուզության և տեղեկատվական ոլորտներում»:
Անցած հինգշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ն արտոնել է աֆրիկյան երկրների 3300 զինծառայողների մուտքը Մալի:










































