Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձավ «Արի տուն» ծրագրին: Նա նշեց, որ 2012-ին 30 երկրներից 940 պատանի և երիտասարդ է եկել Հայաստան, ծրագիրն անցկացվել է 8 փուլով: Այսօր մեր համալսարաններում սովորում է 50-ից ավելի սփյուռքահայ:
Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում գրանցվել են շատ ամուսնություններ, և զույգերը հաստատվել են Հայաստանում:
Նախարարը, դիմելով լրագրողներին, ասաց. «Սփյուռքի մամուլը ձեզնից մեղմ է անդրադառնում մեր խնդիրներին, շատ ջերմությամբ է արտահայտվում, և ավելի շատ օգնող, ոգևորող հոդվածներ ենք տեսնում այնտեղ»:
Նա նաև հավելեց, որ 22 ֆիլմ են ստեղծել, 1500 խտասկավառակ բազմացրել և տարածել ամբողջ սփյուռքով:
Անդրադարձ եղավ նաև երկքաղաքացիության ինստիտուտին, որին, ըստ նախարարի, շատ լուրջ ուշադրություն են դարձնում, կոչերով դիմում են հայրենակիցներին` խնդրելով, որ դառնան երկքաղաքացի: 2012-ին երկքաղաքացիություն է ստացել 14.239 սփյուռքահայ, որոնցից 4465-ը` սիրիահայ:








































