Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան այլ երկրներից առաջարկների է սպասում 6 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազի ներկրման մասին:
Յըլդըզը հավելել է, որ եթե ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկի մատակարարել հեղուկ գազ, ապա իրենք կդիտարկեն այդ առաջարկը: Ավելի վաղ Յըլդըզը հայտարարել էր, թե Թուրքիայում տարեցտարի աճում է հեղուկ գազի շուկայի ծավալը, ինչն այս տարի կազմել է 3.7 միլիոն տոննա: Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում զբաղեցրել է երկրորդ, իսկ աշխարհում՝ 15-րդ տեղը:









































