Monday, 06 05 2024
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ

Հայաստանը պետք է դուրս գա ռուսական վախի մթնոլորտում ապրելուց. Բորիս Եղիազարյան

«Առաջինլրատվական»-իզրուցակիցն է Կիևում բնակություն հաստատած հայ նկարիչ, քաղաքական ակտիվիստ Բորիս Եղիազարյանը:

Պարոն Եղիազարյան, մի քանի ամիս առաջ Կիևի հայ համայնքը նոր ղեկավարություն ընտրեց, և սա տեղի ունեցավ Ուկրաինայի իշխանությունների փոփոխությանը զուգահեռ: Ըստ Ձեզ՝ նոր իրավիճակ ունե՞նք մեր հայ համայնքում, ի՞նչ տրամադրություններ կան: Երկրի իշխանափոխությունը ինչպե՞ս է անդրադարձել հայ համայնքի վրա:

 – Երբ անցկացվեցին հայ համայնքի ընտրությունները, ես այդ ժամանակ փոքր-ինչ բորբոքվեցի. ընտրությունների հենց ընթացքում պատահեցին բաներ, որոնց ես դեմ էի, չէի ցանկանա, որ իրադարձությունները նման ընթացք ունենային: Ամեն դեպքում ընտրությունները կայացան: Կիևի հայ համայնքը այսօր ակտիվ աշխատանք է սկսել հայերին միավորելու ուղղությամբ: Կիևի հայ համայնքն ավելի շատ ցույց տվեց, որ իր ներկայացուցիչները Ուկրաինա պետության քաղաքացիներ են: Դեսպանը Յանուկովիչի իշխանությունից հետո առաջին անգամ արտահայտվեց, որ Կիևում բնակվող հայերը Ուկրաինայի քաղաքացիներ են, և իրենք ուկրաինացիների հետ կրում են և ուրախությունները, և դժվարությունները, և ցավը: Իհարկե, ոչ իմ նախաձեռնությամբ՝ ես հրավիրված եմ եղել, բայց շատ հայեր էին եկել վիրավորներին արյուն տալու, օգնություն ցուցաբերելու Դոնբասի ժողովրդին, մեքենաներով մթերք ուղարկելու և այլն: Այսինքն՝ ակտիվ վերաբերմունք դրսևորվեց՝ իբրև Ուկրաինա պետության քաղաքացիներ, այդ ակտիվությունն ինձ իսկապես գոհացրեց:

Սովորաբար օտարերկրյա հայ համայնքները իշխանության տեսակետի կրողն են: Փաստորեն այսօր արձանագրում ենք, որ տեղի է ունեցել տրամադրության փոփոխություն:

Կիևում տեղի ունեցածի պատճառը ոչ թե իշխանության փոփոխությունն էր, դա այլ փոփոխություն էր: Կիևի հայ համայնքը առաջադեմ համայնք է, այնտեղ կա երիտասարդություն, որոնք ընդգրկված են հայ համայնքի ղեկավար կազմում: Պարզապես այնպես ստացվեց, որ հայերը գործող իշխանության ժամանակ կարող են ազատ լինել, իրենց պահել այնպես, ինչպես իրենք ճիշտ են համարում: Նախկին իշխանությունների ժամանակ հանդիպումներ էին լինում համայնքի ղեկավարության հետ, և եթե այլ կերպ չլիներ, ուրեմն իրենք կընկնեին դժվար կացության մեջ:

Իսկապես, Ձեզ ասեմ, որ հիմա Ուկրաինայում իշխանության են եկել ժողովրդավարության ջահակիրները. նախագահը Պորոշենկոն է, վարչապետը՝ Յացենյուկը, ներքին գործերի նախարարը Ավակովն է՝ շատ խելացի, պինդ հայ տղամարդ, որին չնայած քաղաքական տարբեր զարգացումներին՝ բոլորը ճանաչում են որպես շատ օրինավոր, պինդ տղա, շատ կարգին մարդ: Իշխանության եկածներն այն մարդիկ են, ովքեր տարիների ընթացքում կողմնակից են եղել խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը, և իրենք հիմա չեն կարող խախտել դա: Ուկրաինացիները հիմա շատ ակտիվ են, հետևում են իշխանություններին՝ Յանուկովիչի պարտությունից հետո, երբ որ նրա վերևից ներքև ստեղծած կուռ իշխանական ռեժիմը չդիմացավ: Բոլորը գիտեն, ժողովուրդը կամերայի նման հետևում է: Ժողովրդավարական սկզբունքները, խոսքի ազատության սկզբունքները պահպանվում են՝ երբեմն չափից ավելի: Երկիրը պատերազմի մեջ է, շատ բաներ կարելի էր թույլ չտալ խոսել, շատ բաների կարելի էր խիստ վերաբերվել, բայց խոսքի ազատությունը իրենց մոտ ընդունված բան է:

Այսինքն՝ երկրում ստեղծված մթնոլորտը արտացոլվում է նաև մեր հայ համայնքի գործունեության վրա:

Իհարկե, ես միայն Կիևի մասին կարող եմ ասել: Մյուս տեղերում ես այդքան լավատեղյակ չեմ, բայց ընդհանուր միտումն այդպիսին է:

Ուկրաինայում առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են: Լինելո՞ւ են արդյոք հայ թեկնածուներ:

 – Իհարկե, կլինեն: Ես արդեն երկու շաբաթ է, ինչ Երևանում եմ: Կարծում եմ, որ կլինեն այնպիսի թեկնածուներ, ովքեր կարող են անցնել, բայց չունեմ տեղեկություններ, թե որտեղ՝ ով:

Այն հայ պատգամավորները, որոնք նախկինում պաշտպանել են նախկին իշխանությանը, նոր ձևավորվելիք խորհրդարանում տեղ կունենա՞ն:

Կարող են ունենալ, Ուկրաինան ազատ ժողովրդավարական երկիր է: Կարող են տեղ ունենալ այն մարդիկ, ովքեր հանցագործություններ չեն կատարել: Ես տեսա Շուֆրիչի հետ կատարվածը՝ նրան ծեծեցին, եղան մարդիկ, ում ծեծեցին: Սրանք ծայրահեղական, տգեղ դրսևորումներ են, որոնք տհաճ են, անցանկալի: Բայց եթե իմանաք պատմությունը, թե Յանուկովիչի կողմնակիցները ինչպիսի չարիքներ էին գործում, միգուցե արդարացնեք, քանի որ ժողովուրդը այս ամենը գիտի ու ամեն օր դիմացել է: Ասեմ Ձեզ՝ գայթակղություններ եմ ունեցել ես ևս, գայթակղություններ եմ ունեցել անգամ Շուֆրիչի նկատմամբ, եղել է ցանկություն, որ ես ինքս մի օր առանձին նրան հանդիպեմ, մի հատ ապտակեմ ու ասեմ՝ չե՞ս ամաչում, գետինը չե՞ս մտնում, մարդ կարո՞ղ է այդքան լկտի լինել: Մարդիկ կան, որոնք չեն դիմանում այդ կեղծիքին: Ուկրաինացիները փափուկ, գեղեցիկ ժողովուրդ են: Ուկրաինացիների մեջ կան ծայրահեղականներ, որ հասան ծայրահեղության աստիճանի, բայց դրանք փոքրամասնություն են:

Ամենօրյա կեղծիքը, խաբեությունը, դաժան խաբեությունը, որը ղեկավարում էր ռուսական կրեմլյան իշխանությունը, մարդկանց վրդովեցրեց, բայց այդ մարդիկ փոքրամասնություն են կազմում՝ հասարակության 1%-ից էլ քիչ են:

Հայ համայնքում ի՞նչ խնդիրներ եք տեսնում, և այդ խնդիրները, Ձեր կարծիքով, զուտ հայկակա՞ն են, թե՞ բնորոշ են բոլոր փոքրամասնություններին:

Շատ հարցերում զուտ հայկական են, որոշ հարցերում՝ բնորոշ փոքրամասնություններին: Ուկրաինայում դարավոր սեր կա հայերի նկատմամբ՝ անկախ նրանից, թե հայերն իրենց ինչպես կպահեն: 11-րդ դարից հայերն ապրում են Ուկրաինայում: Այնուհետև՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո, Լեհաստանով Ուկրաինա են եկել: Դարեր շարունակ ուկրաինացիները հայերից տեսել են կառուցողական, բարեփոխիչ, հոգևոր, տնտեսական զարգացմանն ուղղված գործունեություն, առևտուր, առևտրական մարդկանց, ովքեր Ուկրաինայի համար շատ նորություններ են բերել, եղել են առաջադեմ մարդիկ: Ուկրաինացիներն այդ պատճառով սիրում են հայերին: Հայտնի բան է, ես սիրում եմ դա կրկնել՝ Կամենեց-Պադոլսկի հայ հրաձիգները միշտ կանգնած են եղել ուկրաինական հարցերի համար, հայերը ջատագովներն են եղել այս տարածաշրջանում ապրող ուկրաինացիների: Լեհական թագավորների պարտքերը հայ առևտրականները փակել են, որ Ուկրաինային ձեռք չտան: Դարեր շարունակ՝ 300 տարի շարունակ, հայ կաթողիկոսներ են գնացել Լվով, այնտեղի նստավայր, և Եվրոպայում ապրող հայերը օգնություն են հավաքել բերել, որ մայր Հայաստանին օգնեն: Սրանք կապեր են եղել, սեր է եղել ուկրաինացիների մեջ հայերի նկատմամբ: Մինչխորհրդային հայերը ուրիշ էին. նրանք ավելի պատվախնդիր էին, կառուցող:

Երևի թե սա էր պատճառը, որ ուկրաինացիները ներեցին, աչք փակեցին Ղրիմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկության վրա, և այս քվեարկությունն, ըստ էության, չանդրադարձավ հայ-ուկրաինական հարաբերությունների վրա:

Բոլորովին: Շատ է եղել, որ Հայաստանից ինձ զանգել-հարցրել են, թե ոնց կլինի, հայերի նկատմամբ կարո՞ղ է լարվածություն սկսվի: Լարվածության կաթիլ անգամ չի եղել: Եղավ ժամանակ, երբ հայերը սկսեցին անհանգստանալ, բաներ եղան, որոնց պատճառը ոչ միայն Հայաստանի դիրքորոշումն էր, այլև հենց Ուկրաինայում՝ այնտեղ էլ հայտարարություններ եղան տեղի իշխանությունների կողմից, թե կան հայեր, ովքեր Յանուկովիչի փողերը ուղղում էին Դոնբասում անջատողականներին զինելու համար: Եղան բաներ, որ ցանկալի չէին, հենց հայերը անհանգստացան, որ ուկրաինացիները չեն դիմանա և հայերի դեմ մի բան կանեն: Ոչ մի այդպիսի բան չի եղել, նրանք տոլերանտ են, մեղմ, այդ սերը եղել է: Երբեմն ինձ ասել են. « Բորյա, ինչո՞ւ ես անհանգստանում, մի քանի հայ դրսևորել են պրոռուսական, հակաուկրաինական դիրքորոշում, բայց ուկրաինացիներն ավելի շատ են նման բան արել: Ինչո՞ւմն է բանը»:

Ինձ թվում է՝ մի տրամադրություն կա, որը հատուկ է հենց Ուկրաինայի հայ համայնքին: Ընդհանրապես հայերը, հայաստանաբնակները և հայերն ամենուր իրենց բնույթով կարծես ռուսամետ են, բայց այդ ռուսամետությունը չկա ուկրաինական հայ համայնքում՝ հասկանալի պատճառներով: Դուք ի՞նչ եք մտածում այս մասին, ինչպե՞ս պետք է վարվել այս հոգեբանական խնդրի հետ:

Ուկրաինայի հայ համայնքում ևս ռուսամետություն կա: Մայդանում Յանուկովիչի կողմնակիցները մարդկանց ջարդում էին, իսկ հայերը ռուսական հեռուստաալիքների զրպարտություններն էին լսում և մեղադրում ուկրաինացիներին ռադիկալության, բանդերականության մեջ: Հայերը իրենց երեխաներին ուսանելու են ուղարկում ռուսական դպրոցներ, այնինչ ռուսերենի իմացությամբ անհնար է Ուկրաինայում բուհ ընդունվել և սովորել: Այսինքն՝ նման իրողություններ կան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում