Մեծ Բրիտանիայի Թերլսթոն քաղաքի բնակիչը հետաքրքիր ուրվագծերով ամպ է նկատել երկնքում: Այն նման է սահնակով սահող Սանտայի: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Մինչ շատերը հիացած դիտում էին, սիրողական լուսանկարիչ Ջուլի Ուելսն արագ տուն է վազել, վերցրել լուսանկարչական ապարատն ու լուսանկարել «երկնքում սահող» Սանտային:
53-ամյա Ջուլին յուրօրինակ ամպը նկատել է իր այգում աղավնիներին խնամելիս: Նա կոչ է արել մարդկանց հավատալ Սանտայի գոյությանը:












































