Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Շևարդնաձեն չգիտի՞ ՄԱԳԱՏԷ-ի մասին

«Ինչպես հայտնի է, հայկական ատոմակայանի վիճակն ամենատխուրն է, և այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, ինչը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»,- ասել էր Շևարդնաձեն վրացական թերթերից մեկին տված հարցազրույցում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ Շևարդնաձեն, փաստորեն, իրազեկված չէ և խնդրին լավ չի տիրապետում:

«Ատոմակայանների հարցը չի գտնվում որևէ պետության իրավասության ներքո: Աշխարհի բոլոր ատոմակայանները միջազգային համապատասխան կազմակերպության, մասնավորապես` ՄԱԳԱՏԷ-ի անընդհատ մոնիտորինգի տակ են, և դրանց անվտանգության մակարդակը պարբերաբար գնահատվում է: Այսինքն` այնպես չի, որ մեր ատոմակայանի պարագայում անվտանգության ոչ մի երաշխիք չկա, ինչպես հայտարարել է Շևարդնաձեն»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ Հայաստանի ատոմակայանը շահագործվում է տեխնիկական բոլոր նորմատիվներին համապատասխան:

Նրա խոսքով, եթե Շևարդնաձեն անհանգստանում է Հայաստանի ատոմակայանով, պետք է անհանգստանա նաև Իրանի, Թուրքիայի ատոմակայաններով:

Հարցին, թե նոր ատոմակայան կառուցելու փոխարեն, մենք կարո՞ղ ենք մեր պահանջարկը այլ կերպ բավարարել, Վ.Բոստանջյանը միանշանակ ասաց` ոչ:

«Մենք այլընտրանք չունենք, էներգիայի այլընտրանքային աղբյուրների չենք տիրապետում: Ատոմակայանը մեր էներգետիկ հաշվեկշռում լուրջ տեղ է զբաղեցնում` ավելի քան 40 տոկոս, այնպես որ` ուրիշ տարբերակ մենք պարզապես չունենք»,- ասաց Վ.Բոստանջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում