2012 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ֆինանսական համակարգի հաշտարարի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ Հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով « Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի քսաներորդ հոդվածի առաջին կետով, ընդունել է միաձայն որոշում ՝ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին նույն պաշտոնում վերանշակելու մասին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Փ. Սարգսյանը ամփոփեց անցած տարվա գործունեությունը՝ նշելով, որ կա պահանջների էական աճ: Նա իր գործունեությունը բաժանեց երեք մասի՝ ձևավորում, հանրության ոլորտում ճանաչողության ապահովում և հաշտարարի գրասենյակի կայացում:
Ֆինանսական գրասենյակի հաշտարարը նաև նշեց, որ բողոքները ստանում են հեռախոսազանգերի, նամակների միջոցով.
«Գրասենյակը նախորդ տարվա ընթացքում արձանագրել է հաճախորդների կողմից ստացված բողոքների և քննած պահանջների էական աճ՝ նախորդ տարիների համեմատ, մասնավորապես՝ 2010 թվականին հաճախորդների բողոքների թիվը աճել է 70 տոկոսով, իսկ քննած պահանջները՝ 93 տոկոսով, 2011 թվականին, 2010-ի համեմատ, բողոքները աճել են 25 տոկոսով, իսկ քննած պահանջները՝ 31 տոկոսով, և 2012 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտմեբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացված բողոքները 2011 թվականի միևնույն ժամանկահատավածի համանման ցուցանիշի նկատմամբ աճել են 63 տոկոսով, իսկ պահանջները՝ 175 տոկոսով»:
Փիրուզա Սարգսյանը նաև ասաց, որ յուրաքանչյուր տարի կազմակերպում են միջազգային կոնֆերանսներ, տարբեր երկրներից հրավիրվում են ֆինանսական օմբուդսմեններ, որոնք ներկայացնում են իրենց տեսակետները: Եվ այս տարի նույնպես անցկացվել է այդպիսի մի միջոցառում, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Իսկ հաճախորդների թվի աճը Փիրուզա Սարգսյանը դրական գնահատեց՝ ասելով, թե դա նշանակում է, որ մարդիկ իրազեկ են, որ կա նման մի ատյան, որը պատրաստ է անշահախնդիր օգնել նրանց:











































