Տավուշի մարզի Գետահովիտ գյուղը գտնվում է Պաղջուր գետի ափին, որի վրա արդեն կա չորս տարի գործող փոքր ՀԷԿ:
«Թռչկան քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ գյուղի բնակիչները արդեն զգացել են դրա անմիջական վնասները գետի էկոհամակարգի և շրջակա միջավայրի վրա, ինչի պատճառով կտրականապես դեմ են երկրորդ ՓՀԷԿ-ի կառուցմանը:
Գետահովիտի երեխաները դրա մասին ասել են` դեկտեմբերի 23-ին իրենց գյուղում «Խազեր» երգչախմբի կազմակերպած համերգի սկիզբից րոպեներ առաջ:






































