1907թ. այս օրը Թիֆլիսում մահացավ հայ դերասանուհի, արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից Սաթենիկ Չմշկյանը (Եղիսաբեթ Տեր-Աբրահամյան):
Ծնվել է 1849 թվականին Թիֆլիսում: 1883-ից հանդես է եկել որպես երգչուհի, ապա՝ Գ. Չմշկյանի թատերախմբում, եղել է նրա կինը: Աչքի է ընկել բևութագրական և դրամատիկական դերերով, հատկապես Գ. Սունդուկյանի պիեսներում՝ Էփեմիա, Շուշան («Պեպո»), Խամփերի, Մարքրիտ («Խաթաբալա») և այլն: Դերերից են նաև՝ Պորցիա, Էմիլիա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո»), Դորիմեն (Մոլիերի «Բռնի ամուսնություն») և այլն:
Ա. Ծերեթելին բարձր է գնահատել Շուշանիկի (Հ. Կարենյանի «Շուշանիկ», վրաց.) դերակատարումը:
Սաթենիկ Չմշկյանը մասնակցել է Անդրկովկասի հայաշատ վայրերում կազմակերպված ներկայացումներին:











































