Օհայոյի համալսարանի գիտնականները հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ Անտարկտիդայում սառցադաշտերի հալման հետևանքով ջրի տակ կարող են անցնել Նիդերլանդները և Բանգլադեշը։
Սառցե ծածկույթի արևմտյան մասը երկու անգամ արագ է հալչում, քան ենթադրվում էր` ասված է գիտնականների զեկույցում։ Byrd հետազոտող կայանի տվյալներով՝ տարվա ընթացքում միջին ջերմաստիճանը 1950-ականների համեմատ բարձրացել է 2,4 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի։ Արևմտյան Անտարկտիդայի ջերմաստիճանը երեք անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։
Ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, որի արդյունքում ջրի տակ կարող են անցնել վերոնշյալ երկրները և Խաղաղ օվկիանոսի կղզեխմբերը։ ՄԱԿ-ի փորձագետների խումբը կանխատեսում է, որ 21-րդ դարում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 18-5սմ-ով` հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները։
Հալչում են նաև Գրենլանդիայի սառցադաշտերը։ Գիտնականները մտահոգություն են հայտնում, որ սառցադաշտերի կորուստը հազիվ թե վերականգնվի։










































