Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) արտահերթ հանդիպում կանցկացնի, եթե նավթի գինը 100 դոլարից իջնի,- ասել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Հաշեմին: Այս մասին հայտնում է Shana գործակալությունը:
«Համաձայն կանխատեսումների՝ նավթի մեկ բարելի գինը 100 դոլարից բարձր կմնա 2013 թվականին: Այնուհանդերձ, եթե նավթի գները իջնեն 100 դոլարից, ՕՊԵԿ-ը արտահերթ հանդիպում կանցկացնի՝ կրճատելու համար արտադրության ծավալները»,- ասել է Հաշեմին:
Չորեքշաբթի Վիեննայում կայացած ՕՊԵԿ-ի նախարարների կանոնավոր՝ 162-րդ հանդիպմանը անդամ պետությունները պայմանավորվել են նավթարդյունահանման ծավալները պահպանել օրական 30 մլն բարելի նշագծի վրա:
ՕՊԵԿ-ում 12 երկիր է ընդգրկված՝ Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Ւրաքը, Իրանը, Կատարը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Էկվադորը: Կարտելի երկրները ապահովում են նավթի համաշխարհային պահանջարկի շուրջ 35 տոկոսը:









































