Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմին ժամանել է Դամասկոս: Նա Լիբանանից Սիրիա է գնացել ավտոմեքենայով: Սպասվում է, որ այսօր նա կհանդիպի երկրի նախագահ Բաշար Ասադի հետ՝ քննարկելու սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցը:
Interfax-ի փոխանցմամբ՝ որոշ տվյալներով, Համա նահանգում տեղի ունեցած ավիահարձակման զոհ է դարձել շուրջ 100 մարդ: Նույնքան մարդ էլ վիրավորվել է: Վերջերս տարածաշրջանի կենտրոնը՝ Հալֆա քաղաքը, անցել էր ընդդիմադիրների տիրապետության տակ:









































