2013 թ. Serge Lutens օծանելիքի հայտնի բրենդը կթողարկի նոր՝ La Fille de Berlin («Աղջիկը Բեռլինից») բուրմունքը։ Այս օծանելիքը կթողարկվի որպես Selective Distribution շարքի մի մաս, որը ավելի վաղ հայտնի էր որպես արտահանվող հավաքածու:
Հայտնի է, որ La Fille de Berlin–ը ծաղկային արևելյան բուրմունք է, որը ստեղծվել է Սերժ Լյութենի նոր գրքի՝ Berlin à Paris-ի կապակցությամբ: Գրքի մեջ ընդգրկված են Լյութենի 1967-2008 թթ. չհրապարակված 108 լուսանկարները:
Օծանելիքի հիմքում վարդն է ու պղպեղը:











































