Հիլարի Քլինթոնի հեռանալուց հետո Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի դեմոկրատ սենատոր Ջոն Քերին, ում հոր պապը Ավստրո-Հունգարիայի հրեա է: Ֆրեդերիկ Քերին, ում իսկական անունը Ֆրից Քոն է, ծնվել է ոչ մեծ քաղաքում, որը այժմ գտնվում է Չեխիայի տարածքում: Նա ԱՄՆ է ներգաղթել անցած դարի սկզբին և այնտեղ էլ փոխել է իր անունն ու ազգանունը: Այս մասին գրում են արտասահմանյան, մասնավորապես՝ իսրայելական ԶԼՄ-ները:
Ջոն Քերին իր հրեական արմատները հայտնաբերել է 2004 թվականին, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվել էր որպես թեկնածու։ Այդ հայտնագործությունը շատ է զարմացրել նրան:
Մամուլը տեղեկացնում է նաև, որ Ջոն Քերիի եղբայրը՝ Քեմերոնը, ամուսնացել է փաստաբանական գրասենյակներից մեկի տիրուհու՝ հրեա Քեթի Վեյնմանի հետ, և այժմ հուդաիզմ է դավանում:








































