Rolling Stones խմբի կիթառահար Ռոննի Վուդը գաղտնի ամուսնացել է թատերական քննադատ Սալլի Համֆրիսի հետ:
Ռոննին և Սալլին սկսել էին հանդիպել անցյալ տարվա հոկտեմբերից: Զույգին երբեք չի ամաչեցրել 31 տարվա տարբերությունը և կիթառահարի ընտրությանը հավանություն են տվել նրա բոլոր ընկերներն ու երեխաները: Ռոննիի համար այս ամուսնությունը թվով երրորդն է:
Արարողությունը տեղի է ունեցել լոնդոնյան Դոլչեսթեր հյուրանոցում: Հյուրերը շատ չեն եղել, եղել են միայն մտերիմները: Նորապսակներին շնորհավորել են Կիտ Ռիչարդսը, Ռոդ Ստյուարտը և Փոլ Մաքքարթնին:










































