• Փարիզի հայտնի Կապուցինների բուլվարը, որտեղ ցուցադրվել են առաջին ֆիլմերը, պարզվում է այդպես չի կոչվում: Դրա ճիշտ անվանումն է՝ Կապուցինուհիների բուլվար:
• Ռեժիսոր Ալան Սմիթի (անգլ. Alan Smithee, Allen Smithee, Alan Smythee կամ Adam Smithee) –պարզվում է դա ծածկանուն է, որը օգտագործվում է այն դեպքերում, երբ ռեժիսորը որևէ պատճառով չի ցանկանում տիտրերում նշել իր անունը:
• Երկու տարի ոստիկանությունը փնտրում էր «Աստղային ուղի» հեռուստասերիալի նկարահանման հրապարակից գողացված իրերը, և նրան հաջողվեց հայտնաբերել դրանք: Միաժամանակ հայտնաբերվեց նաև Բեթմենի հագուստը, որը գողացվել էր Warner Brothers ստուդիայից:
• Բոլոր ժամանակների ամենահիշվող կինոարտահայտությունը «Տերմինատոր» գ/ֆ-ից I’ll be back («Ես կվերադառնամ»)-ն է, 1984 թ.:
• Առաջին կինոնկարները երբեմն ուղեկցվում էին հետաքրքիր դեպքերով: Երբ Ուորներ եղբայրները բացեցին իրենց առաջին կինոթատրոնը, նրանք աթոռները վերցնում էին թաղման բյուրոյից։ Առավոտյան դրանց վրա նստում էին մահացածի հարազատները, իսկ երեկոյան՝ ֆիլմի հանդիսատեսները:
• Ամենահայտնի կինոհերոսը Շերլոկ Հոլմսն է (այն էկրանավորվել է 200 անգամ):
• Ֆիլմն ուղեկցող իրերի վաճառքի միջին գումարը հինգ անգամ ավելին է, քան կինովարձույթից ստացված եկամուտը:
• 1959 թ. թողարկված «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմն արգելվել է ցուցադրել Կանզաս նահանգում: Պատճառը Մերլին Մոնրոյի և Թոնի Քուրթիսի միջև բաց տեսարաններն են:
• Ռիչարդ Գիրը «Գեղեցկուհի»-ն ֆիլմում ինքն է դաշնամուր նվագում: Ավելին, նա ինքն է գրել այն երաժշտությունը, որը կատարում է:
• «Աստղային պատերազմներ» ֆիլմի ամենահայտնի արտահայտությունը՝ «Թող քեզ հետ լինի Ուժը» անգլերեն հնչում է May the Force be with you: Այն կարելի է հասկանալ նաև May the 4th be with you: Այդ պատճառով էլ ֆիլմի օրը երկրպագուները մայիսի 4-ին են նշում:
• «Ռոքի 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սթալոնեն Դոլֆ Լունդգրենին առաջարկել է իսկապես կռվել, որպեսզի տեսարանն առավելագույնս իրական լինի: Արդյունքում Լունդգրենի հարվածներից հետո Սթալոնեին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա 8 օր վերականգնվել է:
• Էլիզաբեթ Թեյլորի արտահայտիչ հայացքը բացատրվում է ոչ միայն նրա բնական գրավչությամբ, այլև հազվադեպ պատահող մուտացիայով. դերասանուհին երկշերտ թարթիչներ է ունեցել:









































