Նոր գիրքը հակիրճ բացատրություններով պատրաստի որոշումներ է առաջադրում կանացի խնդիրների լուծման համար, գրում է Raut-ը: Ահա և հիմնական պահերը, որոնք անկասկած պիտանի կլինեն ցանկացած կնոջ կյանքում:
1 Լոգա՞նք, թե՞ փրփուր. քանի որ ջրում երկար մնալը կարող է հանգեցնել մաշկի չորացմանը, ապա անկասկած, լոգանք:
2 Գնդիկավո՞ր, թե՞ կարծր դեզոդորանտներ. կարծր դեզոդորանտները հագուստին հետք չեն թողնում:
3 Բարձրակրո՞ւնկ, թե՞ ցածրակրունկ կոշիկներ. ներբանին հարթ կոշիկ կրելն այնքան էլ անվտանգ չէ առողջության համար, սակայն կրունկներն էլ կարող են բշտիկներ առաջացնել: Այդ պատճառով էլ 3-5սմ երկարությամբ հաստ կրունկը ճիշտ ընտրություն կհամարվի:
4 Երեկույթից առաջ սենդվիչ ուտե՞լ, թե՞ կաթնամթերք. կաթը կամ յոգուրտը պարունակում են այնպիսի կաթնային ճարպեր, որոնք ստամոքսն ավելի լավ են պաշտպանում ոգելից խմիչքներից:
5 Գինի՞, թե՞ ջին-տոնիկ. կալորիականության առումով նախընտրելի է երկրորդը:
6 Աղի ընկույզնե՞ր, թե՞ չիփսեր. անհրաժեշտ է ընտրություն կատարել հօգուտ չիփսերի, քանի որ դրանք ավելի քիչ աղ և ճարպ են պարունակում:
7 Սև՞, թե՞ կանաչ ձիթապտուղ. կանաչ ձիթապտուղներն ավելի քիչ կալորիականություն և ճարպ են պարունակում:
8 Բամբասե՞լ, թե՞ լռել. քանի որ մարդիկ հակված են ցանկացած բամբասանքի մեջ բացասականը տեսնելուն, ավելի լավ է լռել:
9 Սե՞քս, թե՞ քուն. սիրային քնքշանքի բացակայությունը կարող է հանգեցնել ընկճախտի, հետևաբար նաև քնելու հետ կապված խնդիրների:
10 Պառկե՞լ, թե՞ վեր կենալ անկողնուց. ավելի լավ է վեր կենալ և մարմնամարզությամբ զբաղվել:











































