Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Աշ-Շաֆիկը հայտարարել է, որ նոր սահմանադրության հանրաքվեի արդյունքները «կեղծ են, լի խաբեությամբ և պետք է անվավեր համարվեն»։ Այս մասին հաղորդում է Mignews-ը:
«Ալ-Վաթան» պարբերականի հետ ունեցած իր հարցազրույցում նա ասել է, որ «այս հանրաքվեի արդյունքների հաստատումը միայն կսրի Եգիպտոսի անկայուն իրավիճակը»:
Այժմ, եթե սամանադրության նոր նախագիծը վերջնականապես հաստատվի, մոտակա 2 ամիսների ընթացքում Եգիպտոսում տեղի կունենան նաև խորհրդարանական ընտրություններ:











































