«Բարսելոնա»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Տելյոն հայտարարել է, որ վստահ է իր ուժերին:
Երեկ երկրի առաջնության շրջանակներում «Վալյադոլիդի»-ի դեմ կայացած խաղում Քրիստիանին ընդամենը մեկ րոպե պահանջվեց գոլ խփելու համար:Նա խաղադաշտ դուրս եկավ 93-րդ րոպեին և 94-րդ րոպեին գրավեց Դանի Էրնանդեսի պաշտպանած դարպասը: Այս գնդակը վստահություն է ներշնչել Տելյոյին և նա հայտարարել է , որ պատրաստվում է պայքարել «Բարսելոնա»-ի հիմնական կազմում տեղ ունենալու համար:
«Ուրախ եմ, որ կարողացա գոլ հեղինակել: Խաղացողները հազվադեպ են նման հաջողության արժանանում: Այս գնդակն ինձ վստահություն ներշնչեց: Ես հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբում, որն ունի լավագույն հարձակվողական գիծը: Կշարունակեմ աշխատել և օգտագործել ինձ ընձեռնված հնարավորությունները»,-հայտարարել է Տելյոն:










































