Wednesday, 01 05 2024
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դիմել է Հովիկ Աբրահամյանին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բաց նամակով դիմել է ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո՛ պրն Վարչապետ, 2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:

Զարուհու դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որի նպատակն է պայքարել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության դեմ: 2010-ից ի վեր կոալիցիան ամեն տարի հոկտեմբերի 1-ին իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված ընտանեկան բռնության կանխարգելմանը՝ նպատակ ունենալով հոկտեմբերի 1-ը դարձնել «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:

Համաձայն ՀՀ Ոստիկանության տվյալների՝ 2013 թվականին ընտանեկան բռնության են ենթարկվել 580 կանայք, իսկ հասարակական կազմակերպությունների գրանցած տվյալների համաձայն` գրանցվել է կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության 1400 դեպք: 2014 թ. առաջին 9-ը ամիսների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 9-ը կին:

Նպատակ ունենալով կանխարգելել ընտանեկան բռնությունը Հայաստանում՝ 2007թ.-ից ի վեր մշակվել և քննարկվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը վերանայվել է մեծ թվով միջազգային և տեղական փորձագետների կողմից և 2009 թ. սեպտեմբերին ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

2010թ. նոյեմբերի 12-ին օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն քննարկման: Շրջանառության և քննարկումների արդյունքում համապատասխան փոփոխություններով լրամշակված օրենքի նախագիծը 2012թ. նոյեմբերի 28-ին ներկայացվել է ՀՀ Վարչապետին` հավանության արժանանալու համար: Սակայն

2013թ. փետրվարի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է Կառավարության եզրակացությունը, համաձայն որի՝ վերջինս նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը, և Կառավարության կողմից հանձնարարություն է տրվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում: 2013 թ. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի փորձագիտական խումբը, որտեղ ներգրավված են իրավաբաններ և ոլորտում աշխատող փորձագետներ լրամշակել են «Ընտանեկան բռնության մասին» օրենքը` այն համապատասխանեցնելով ՀՀ Արդարադատության նախարարության նկատառումներին: Ներկայումս լրամշակված «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը պատրաստ է Ազգային ժողովում շրջանառության դրվելու համար (կից ներկայացվում է օրինագիծը և իրավական հիմնավորումները):

Այս առիթով մենք կոչ ենք անում Կառավարությանը հստակ քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտավորությունների իրականացմանը, որոնք արտահայտված են «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրում և ՀՀ–ի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում:

Կարևորելով «Ընտանեկան բռնության կանխարգելման» ՀՀ օրենքը` պահանջում ենք ընդունել այն և ակնկալում ենք Ձեր միջամտությունը այս հարցի կապակցությամբ:

Ակնկալում ենք նաև Ձեր անմիջական օգնությունը հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» հռչակելու կապակցությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում