Բրիտանական հեղինակավոր The Sun պարբերականը գրում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, լսելով, որ Ալեքս Ֆերգյուսոնն ուրախությամբ կընդունի նրան «Մանչեսթեր Յունայթեդ», անգլիական ակումբ վերադառնալու ցանկություն է հայտնել:
Ռոնալդուն ցանկանում է ետ դառնալ մի ակումբ, որտեղ ինքը սիրված է ցանկացած մարզիկից ավելի շատ: Նա նաև ցանկանում է կրկին աշխատել Ֆերգյուսոնի հետ:
Նշենք, որ Ռոնալդուի ներկայիս թիմը՝ «Ռեալ»-ը, բավական անհաջող է հանդես գալիս ընթացիկ առաջնությունում:








































