Այսօր Ֆրանսիայում պաշտոնապես ուժի մեջ է մտել «Ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության մասին» օրենքը՝ Journal Officiel de la République Française պաշտոնաթերթում հրապարակումից հետո: Փաստաթուղթը, որը քննարկվել է արագացված ընթացակարգով և գրեթե միաձայն հավանության արժանացել խորհրդարանի երկու պալատների կողմից, նախատեսում է խախտողներին ենթարկել խիստ պատժամիջոցների՝ տևական ազատազրկման և խոշոր տուգանքների: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Օրենքի շուտ ընդունման ջատագովներն էին հանրապետության Ներքին գործերի նախարար Մանուել Վալսն ու Արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան:
Օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկում այն ֆրանսիացիներին, որոնց կբռնվեն արտասահմանյան ահաբեկչական ճամբարներում նախապատրաստություն անցնելիս: Օրինախախտների դեմ պատիժը կսահմանվի նույնիսկ այն դեպքերում, երբ նույնիսկ նրանք հենց Ֆրանսիայի տարածքում խախտումներ թույլ չեն տվել: Հանցագործությունը կորակվի որպես «մասնակցություն հանցավոր հասարակության ահաբեկչական գործունեությանը»: Այդ դեպքում նրանց կսպառնա մինչև 10 տարվա ազատազրկում և մինչ 225 հազար եվրո տուգանք:
Ինչպես նշել է Վալսը, ներկայում Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքը ամենաբարձր մակարդակի վրա է, ընդ որում՝ դա գալիս է մեծամասամբ երկրի ներսից՝ արմատական իսլամի կողմնակիցների կողմից, որոնց նախարարը «ներքին թշնամիներ» է անվանել:










































