McAfee հակավիրուսային ընկերության հեղինակությունը վտանգված է։ Նրա հիմնադիր ամերիկացի միլիոնատեր Ջոն Մաքաֆին Բելիզի իշխանությունների կողմից կասկածվում է սպանության մեջ։
Գործարարը 67 տարեկան է, ընկերությունը գործում է մոտ 20 տարի, սակայն նրա կապերը ապրանքանիշի հետ բավականին սերտ են, և նրա վարքը անմիջական ազդեցություն ունի սպառողների դիրքորոշումների վրա, հաղորդում է SecurityLab-ը։
ԶԼՄ-ներում տարածվել է հաղորդագրություն, որ Բելիզի իշխանությունները վստահ չեն գործարարի հոգեկան հավասարակշռության վրա։ Ներկա դրությամբ BrandIndex ծառայության «100-ից 100» վարկանշային աղյուսակի գնահատականներով՝ McAfee-ն 17-րդ տեղում է:
Ըստ BrandIndex-ի՝ ընկերության վարկանիշը անմիջականորեն կապված է Մաքաֆիի վարքի հետ։
Գործարարը The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում նա կորցրել է 100 մլն դոլարի չափ կարողություն։ Նա տեղափոխվել է Բելիզ՝ ցածր հարկերի համար։
Մաքաֆին կասկածվում է իր հայրենակից Գրեգորի Ֆոլի սպանության համար։ Վերջինս իր բնակարանում սպանված է գտնվել։ Ըստ որոշ վկաների ցուցմունքի՝ Ֆոլը մահանալուց մի քանի օր առաջ բողոքել է իր հարևան Մաքաֆիի շների բարձր հաչոցից։










































