Tuesday, 16 06 2026
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք

Սկսվել է Կայուն զարգացման ծրագրի վերանայման գործընթացը

Մարտի 28-ին կայացավ Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների 2011 թ. անդրանիկ հանդիպումը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի համանախագահությամբ:

Հանդիպման նպատակն էր Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների հետ քննարկել Հայաստանի Կայուն զարգացման ծրագրի վերանայման, արտահանման խթանման, դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունների և ձևաչափի ճշգրտման ու համակարգման մի շարք հարցեր:

Ողջունելով մասնակիցներին` էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ նման ձևաչաձով հանդիպումները թույլ կտան առավել արդյունավետ և կոորդինացված կառավարել, ինչպես նաև ավելացնել Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների աջակցությունը` դարձնելով դրանք ավելի ուղղորդված:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն իր խոսքում մասնավորապես նշեց. «Թեև Կայուն զարգացման ծրագրում դրված ռազմավարական ուղղությունները պահպանում են իրենց արդիականությունը, այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջանում ճշգրտելու մեկնարկային պայմանները, քաղաքականության իրականացումից ակնկալիքներն ու դրանց արդյունավետության գնահատման ցուցիչները: Ելնելով նշված հանգամանքներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս էկոնոմիկայի նախարարության, նախաձեռնում է Կայուն զարգացման ծրագրի վերանայման գործընթացը: Իսկ այդ գործում, բացի քաղաքացիական հասարակության ինստիտուտներից, մեծ դերակատարում կունենան նաև Հայաստանում ներկայացված դոնոր կազմակերպությունները և միջազգային կառույցները»:

Օրակարգի երկրորդ հարցի` արտահանման խթանման առնչությամբ ծավալված քննարկման ժամանակ Տիգրան Դավթյանը նշեց, որ այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է արտահանման վրա հիմնված արդյունաբերության քաղաքականության ռազմավարություն և այս գործում ևս ակնկալվում է, որ նախարարության հիմնական գործընկերներ կհանդիսանան Հայաստանում ներկայացված դոնոր կազմակերպությունները` մասնավորապես տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կառույցները (WB, GTZ, USAID, UNDP և այլն):

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան կարևորեց նոր ձևաչափով դոնոր կազմակերպությունների տարվա առաջին հանդիպումը: Այն աներկբայորեն վկայում է կառավարության առավել շահագրգիռ ներգրավվածության մասին դոնոր կազմակերպությունների գործունեության համակարգման գործում: Նշյալ գործընթացը կնպաստի դոնոր կազմակերպությունների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն` ազգային առաջնահերթություններից բխող:

Դաֆինա Գեռչևան նաև կարևորեց այս տարվա փետրվարին Հայաստանի կողմից առաջին անգամ «Օգնության արդյունավետության Փարիզի հռչակագրի մոնիտորինգին» մասնակցության հանգամանքը: Միջազգաին հանրության կողմից այն ընկալվում է որպես Հայաստանի կառավարության և դոնոր համայնքի համատեղ ներգրավվածության դրսևորում միջազգային մակարդակով ընթացող համապատասխան գործընթացներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում