1986 թվականի դեկտեմբերի 23-ին 7 տարվա աքսորումից հետո Մոսկվա է վերադարձել ակադեմիկոս Անդրեյ Սախարովը:
1979 թվականին, երբ խորհրդային զորքերը մտան Աֆղանստան, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը երեք անգամ հանդես եկավ այդ ակցիան դատապարտող հայտարարություններով և խորհրդային իշխանություններին կոչ արեց զորքերը վերադարձնել հայրենիք:
1980 թվականի հունվար 22-ին նրան և կնոջը՝ Ելենա Բոներին ձերբակալեցին և աքսորեցին Գորկի քաղաք (ներկայում Նիժնի Նովոգորոդ), որտեղ նրա տանը սահմանվեց շուրջօրյա ոստիկանական հսկողություն: Առանց իշխանությունների թույլտվության Սախարովի մոտ ոչ ոքի չէին թողում:
Գորկիում է Սախարովն անցկացրել երեք ամենատևական հացադուլները: 1981 թվականին նա կնոջ հետ 17-օրյա ակցիա արեց՝ արտերկիր, ամուսնու մոտ իրենց հարսին ելքի իրավունքի տրամադրման համար, 1984 թվականին 26-օրյա հացադուլ արեցին Ելենայի դեմ սկսված քրեական հետապնդման, իսկ 1985 թվականին 178-օրով ակադեմիկոսը հրաժարվեց սնվելուց՝ կնոջն արտերկրում սրտի վիրահատության համար այնտեղից դուրս գալու իրավունքի համար: Այդ ժամանակ Սախարովին հոսպիտալացրին և բռնությամբ կերակրեցին:
1986-ի դեկտեմբերին, 7 տարվա աքսորից հետո ակադեմիկոսն ազատ է արձակվել: Դեկտեմբերի 23-ին նա կնոջ հետ վերադարձել է Մոսկվա: Վերադարձից հետո շարունակել է աշխատանքը Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում:










































