Բարաք Օբաման ընտանիքի հետ այցելել է իր ծննդավայր Հոնոլուլու, որպեսզի այնտեղ նշի Ծննդյան տոները, հաղոդում է Associated Press-ը։ Օբամա ընտանիքի համար ծննդավայրում այդ տոնը նշելն ավանդական է։
Սպիտակ տունը նախագահի վերադարձի մասին որևէ հաղորդագրություն չի հայտնել։ Հայտնի է միայն, որ նախագահի Հոնոլուլուում գտնվելու ընթացքում որևէ հանրային միջոցառում նախատեսված չէ։
Մինչ այդ Օբաման հայտարարել էր, որ տոներից անմիջապես հետո կվերադառնա Վաշինգտոն, քանի որ «ֆիսկալ ճեղքվածքի» վերաբերյալ համաձայնությունը դեռ չի կայացել։










































