Դեմի Մուրի և Էշթոն Քաթչերի բաժանումից արդեն մի տարի է անցել, սակայն դերասանուհին դեռ ծանր վիճակի մեջ է։ 2011-ի աշնանը նա նյարդային հյուծման պատճառով մի քանի ամիս բուժվում էր Յութա նահանգում։
Հոլիվուդ վերադառնալուց հետո, թվում էր, դերասանուհին պետք է անցնի իր աշխատանքին։ Սակայն ընկերները մտահոգություն են հայտնում նրա առաղջության վարաբերյալ։
Էշթոն Քաթչերը պաշտոնական ապահարզան է տվել վերջերս։ Դեմին դեմ է եղել ամուսնալուծությանը։ Դուստրերը Քաթչերի կողմից են եղել և վիճել են մոր հետ ու խզել կապերը։
Այս փաստը խոցել է դերասանուհուն. նա չի ուզում Ծննդյան տոները մենակ անցկացնել։ Դեմի Մուրը չի ուտում և արագ տեմպերով նիհարում է։ Ընկճախտը հաղթահարելու նպատակով այցելում է զվարճանքի վայրեր և իրեն ոչ պարկեշտ է պահում։










































