Google ընկերությունը և դրան պատկանող` բջջային հեռախոսներ արտադրող Motorola Mobility-ն աշխատում են սմարթֆոնի ստեղծման ուղղությամբ, որը պայմանականորեն կոչվում է X Phone: Ինչպես հաղորդում է The Wall Streer Journal-ը, այն դառնալու է Apple-ի և Samsung-ի մրցակիցը:
Googel-ը Motorola Mobility-ն մոտ յոթ ամիս առաջ ձեռք է բերել 12.5 մլրդ դոլարով: Այժմ ընկերությունը Google-ի համար մշակում է սմարթֆոն, որը նախատեսվում է թողարկել հաջորդ տարի, և որը կարող է դառնել առաջատար սարքավորումների մրցակիցը:
Պարբերականի աղբյուրների համաձայն` ընկերությունն աշխատում է նաև պլանշետի մշակման ուղղությամբ:
Google-ի և Motorola-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը: Սակայն Motorola-ի գլխավոր տնօրեն Դենիս Վուդսայդը ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերությունը ներդնում է տեխնոլոգիաներ, որոնք կարող են ստեղծել ամբողջովին նոր որևէ բան:
WSJ-ի տվյալներով` X Phone սմարթֆոնների մշակման նախաձեռնությունը գլխավորելու է Google-ի արտադրանքների գծով նախկին մենեջեր Լիոր Ռոնը:
Նոր սմարթֆոնի թողարկումը կարող է էականորեն նպաստել Motorola-ի շուկայական դիրքերի բարելավմանը:











































