Մոզամբիկի հարավում 2 միկրոավտոբուս են բախվել, 14 մարդ է զոհվել, փոխանցում է Associated Press գործակալությունը` հղում անելով տեղի ռադիոյին:
Ոստիկանության հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքից 50 կմ հյուսիս: Պայթել է միկրոավտոբուսի անվադողը, վարորդը կորցրել է կառավարումն ու բախվել դիմային ուղղությամբ եկող միկրոավտոբուսին: 11 մարդ վնասվածքներ է ստացել, նշվում է հաղորդագրության մեջ:
Associated Press-ի փոխանցմամբ` ներկայումս ՀԱՀ-ը Մոզամբիկին միացնող որոշ մայրուղիներ ծանրաբեռնված են, քանի որ հարավաֆրիկյան նահանգներում աշխատող Մոզամբիկի շատ քաղաքացիներ տուն են վերադառնում:








































