BMW ընկերությունը ամանորյա Jingle Bells երգի արտասովոր կատարմամբ տեսահոլովակ է ներկայացրել: Երգը ձայնագրվել է Zurich Acapella Group-ի չորս անդամների մասնակցությամբ Circuit de L’Anneau du Rhin-ի մրցաշարի ժամանակ:
Հարկ է նշել, որ դերասանները փորձել են այն կատարել M135i-ում, որը ղեկավարել է Մարտին Տոմչիկը:
Որոշ հատվածներում շարժման արագությունը հասնում է 200կմ/ժ-ի: Կատարողները սարսափելի վախեցած են եղել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:











































