Վրաստանի պարեկային ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման համար տուգանել է մի քանի նախարարների և խորհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիթ Սագանելիձեին՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին:
Նրա խոսքերով՝ ոստիկանության համար բոլորը պետք է հավասար լինեն և խախտումների համար ըստ օրենքի պատասխանեն:
«Հիմա մեր երկրում բոլորը հավասար են օրենքի առաջ, և ես անձամբ խոսք եմ տալիս, որ խախտողները պատասխան կտան` անկախ կուսակցական պատկանելությունից և պաշտոններից»,- ասել է Գարիբաշվիլին:










































