Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը նախապատրաստում է նոր տնտեսական միություն: Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան պատրաստվում են հիմնել ԵՄ-ից դուրս նոր միություն, որը կզբաղվի առանց մաքսի առևտրով: Նախագիծը ստացել է «Բրիտցերլանդ» անունը: Դրա հետ մեկտեղ, տնտեսական գործունեությունը ԵՄ ղեկավարությանը ենթակա չի լինելու:
Քաղաքական գործիչը չի բացառում, որ ժամանակի ընթացքում միությունը իր մեջ կարող է ընդգրկել նաև այլ երկրներ: Ինչպես հաղորդում է Tages Anzeiger-ը՝ Ջոնսոնը պատրաստ է միությանն անդամակցելու առաջարկ անել Նորվեգիային և Շվեդիային:









































