ԱՄՆ-ում Չիկագոյի ոստիկանությունը որոնում է մի տղամարդու, որը մետրոյում հարձակվել է աղջկա վրա և հարվածել կղանքով լցված գուլպայով:
Ինչպես հաղորդում է NBC Chicagօ-ն, հետաքննությունը սկսվել է քոլեջի 21-ամյա ուսանողուհու հայցով: Աղջկա խոսքերով` մետրոյի վագոնում իր վրա հարձակվել է մի տղամարդ, որի ձեռքում եղել է կղանքով լի գուլպա: Հանցագործը դրանով հարվածել է աղջկա դեմքին:
Աղջիկը օգնություն է խնդրել և փորձել է բռնել չարագործին, սակայն նրան հաջողվել է փախչել:
Ուսանողուհու խոսքերով` «դա լիակատար դեգրադացման օրինակ է» և ամենավայրի արարքը, որ ինքը երբևէ տեսել է: Տուժածը հոգեբանական լուրջ ընկճախտի է ենթարկվել:
«Ցավում եմ, որ նա ինձ չծեծեց»,- ասել է նա: Տուժածը կարծում է, որ այդ դեպքում ինքը նման բարոյական տանջանքներ չէր ունենա:
Ուսանողուհու խոսքերով` հարձակումը որևէ դրդապատճառ չի ունեցել, իսկ կասկածյալին նա նախկինում երբեք չի հանդիպել:
Հարձակում գործած տղամարդը գտնվում է հետախուզման մեջ:










































